Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Կներեք, որ չեմ հավատում

Կներեք, որ չեմ հավատում
25.06.2025 | 11:35

Վաղ առավոտից «հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են բազմաթիվ ընդդիմադիր գործիչների տները:

Ես չեմ հավատում, որ խուզարկության թույլտվությունը տվել է ՀՀ դատարանը,

ես չեմ հավատում, որ խուզարկող քննիչը ՀՀ քննիչ է եւ ես չեմ հավատում, որ հսկող դատախազը ՀՀ դատախազ է;

Չեմ հավատում ու համոզված եմ, որ Ադրբեջանի դատարանն է, Ադրբեջանի քննիչն ու Ադրբեջանի դատախազությունն է:

Ես չեմ հավատում, որ որեւէ հայ կաներ այն, ինչ հիմա արվում է;

Կներեք, որ չեմ հավատում:

Արսեն ԲԱԲԱՅԱՆ

Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ